ԱԱԾ տնօրենը Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ պարգևատրել է ոստիկանապետին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում և հավատարիմ մնալով Ձեր վճռական կեցվածքին՝ ակնհայտ է, որ Ձեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանի վարկանիշը հանրության շրջանում, որն անմիջականորեն կապված է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հետ: Բարեփոխումների այս դժվարին ճանապարհին դուք հանդես եք գալիս որակական նոր մակարդակի վրա՝ սահմանելով հմտությունների ու արհեստավարժության բարձր նշաձող, որն արդյունք է տքնաջան և համառ աշխատանքի», – նշված է Է. Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:
Որպես երկու իրավապահ համակարգերի համատեղ ձեռքբերում՝ ԱԱԾ տնօրենը ընդգծել է հանցավորության դեմ պայքարում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների ուժերի և միջոցների համագործակցության ամրապնդումը և օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունավետությունը՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...