Մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. օրինագիծ ԱԺ-ում
Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022-ի հուվարի 1-ից արգելել առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը: Նախագիծը ներկայացնրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ է նշանակում մինչև 50 միկրոն հաստությունը, արդյոք խոսքը մեզ ծանոթ տոպրակների մասին է: Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց, որ խոսքը մեզ ծանոթ սուպերմարկետներում և առևտրի ցանցում վաճառվող տոպրակների մասին է, որոնք բոլորն էլ 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումները ավելի շատ են, և այս նախագծով արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
«Ավելի քան 120 երկրում այս պահին այս կամ այն կերպով իրականացվում են պլաստիկի արգելման գործողություններ, քանի որ ֆիզիկական աղտոտումից բացի՝ պլաստիկի քայքայման հետևանքով այդ միկրոպլաստիկը մտնում է նաև սննդային շղթա, կան կենդանիների, թռչունների, նույնիսկ ձկների մեջ, և ունեն որոշակի կանցերոգեն հատկություններ: Ամբողջ աշխարհը գնում է մեկանգամյա պլաստիկի արգելման ուղղությամբ»,- պարզաբանեց նախարար Գրգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...