Պատահարներ

Երեւանում Nissan March»-ի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. վերջինիս հասցրել են հիվանդանոց

Երեւանում Nissan March»-ի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. վերջինիս հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է…

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. քաղաքացուն վրաերթի են ենթարկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Ն., ծնված 1984 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացրել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250