Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
«Արձանագրել ենք, քանի որ մինչ այս պահը ԱՀ-ում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրեր»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկ հոգի ապաքինվել է:
Հիշեցնենք՝ մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...