Ընդամենը 3 օրվա ծառայող էր. զիծառայողի դին այսօր տուն կտանեն
«Զոհրաբի դին այսօր կբերեն, տանը սարսափելի վիճակ է»: Երեկ Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի բնակիչ էր:
«Սոցիալապես անապահով ընտանիք են: Նա, կինն ու երեխաները ապրում էին հայրիկի ու մայրիկի հետ, նրանց հետ նաև եղբոր ընտանիքը: Մինչև պայմանագրային ծառայող դառնալը արտագնա աշխատանքի էր գնում, եղբայրն էլ էր դրսում, գիշերն է եկել»,- Lurer.com-ի հետ զրույցում պատմեց համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը:
26 ամյա Զոհրաբը երկու դուստր ունի, մեկը՝ 4, մյուսը 2 տարեկան: Կինն աշխատում է համայնքի ջերմոցներում: Համայնքապետը պատմում է՝ Զոհրաբն իր նախկին աշխատողի որդին է՝ շատ համեստ, խելոք տղա:
«Մի բան հանձնարարեիր՝ առանց մի բառ ասելու կգնար, կաներ: Աշխատասեր ընտանիք են իրենք: Դժբախտություն էր սա, խոսքեր չունեմ»:
Պայմանագրային զինծառայողը ուրբաթ օրվանից է սկսել ծառայությունը:
«3 օր էր ինչ գնացել էր, նոր-նոր երևի փորձել է հունի մեջ ընկնել, այն էլ..., չգիտեմ, գուցե տեղանքին լավ ծանոթ չի եղել, գուցե անզգույշ է եղել, գուցե ուղղակի իրենից չի կախված եղել իրավիճակը»:
Նշենք, որ երեկ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...