Մենք չենք ձևավորելու խամաճիկային ՍԴ. Փաշինյան
Մենք չենք ձեւավորելու խամաճիկային դատարան: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, դատական օրենսգիրքն ընդունելուց հետո կարեւոր է արձանագրել, որ ՍԴ դատավորի թեկնածուները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցնելու են բարեվարքության ստուգում: Մենք տեսնելու ենք, թե նրանց կյանքում կա՞ արդյոք մի բան, որ նրանց կարող է խանգարել լինել օբյեկտիվ: Ընդ որում այդ բարեվարքության կանոնները չեն անցնի նաեւ այն թեկնածուները, որոնք պարզվի, որ կաշկանդված են թեկուզ այսօրվա իշխանության հետ կապերով»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ քանի որ 2018-ի ապրիլից հետո ՍԴ երկու դատավորներ ներկայացրել են ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, նրանք կշրունակեն մնալ ՍԴ դատավորներ, իսկ մնացած 7-ի լիազորությունները կկասեցվեն: Այդ 7 թափուր տեղի համար կառավարությունը կներկայացնի 3 թեկնածու, իսկ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ 2-ական թեկնածու, քանի որ մեկական թեկնածու արդեն ներկայացրել են, որոնք արդեն դարձել են ՍԴ դատավորներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...