ՍԴ դատավորներից ոչ ոք չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար

Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

 

Օրենքն ուժի մեջ էր մինչև այսօր, սակայն աշխատանքային ժամի ավարտին Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից, այդ թվում նաև նախագահը, ոչ մի դատավոր չի ընդունել իշխանության առաջարկը, համաձայն որի՝ եթե նրանք հրաժարական տային օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև այսօր, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։

 

Օրենքը վերաբերում էր մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված դատավորներ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին և Աշոտ Խաչատրյանին։ Այս դատավորները չեն ընդունել չաշխատելու դիմաց վճարվելու վերաբերյալ իշխանության առաջարկը։ Առաջարկի չի վերաբերում Վահե Գրիգորյանին, որն ընտրվելուց հետո աշխատանքի չի ներկայանում։

 

Սակայն, իշխանությունը սահմանադրական հանրաքվե է նախաձեռնել, և եթե 650000 մարդ կողմ քվեարկի այդ հանրաքվեին այս դատավորների լիազորությունները կդադարեն, սակայն իրավաբանները պնդում են, որ դա անհետևանք չի մնա Հայաստանի համար։

Քաղաքականություն

Պատահարներ