Իրանի հայկական եկեղեցում հարգել են Թեհրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուկրաինացիների հիշատակը
Իրանում Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...