ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում գերարագ գնացքն ընթացքի ժամանակ դուրս է եկել գծերից. կան զոհեր և տուժածներ
Իտալիայի Լոդի նահանգում գերաարագընթաց գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Կասալպուստերլենգո քաղաքում, որը գտնվում է Միլանից մոտ 50 կմ հեռավորությամբ: Իտալիայի փրկարար ծառայության տվյալներով՝ զոհվել են գնացքի երկու մեքենավարները, 28 մարդ վիրավորվել է:
Դեպքի վայրում աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը: Իտալական երկաթուղային ցանցի տվյալներով՝ գնացքը երթևեկում էր Միլան-Սալերնո երթուղով, երբ տեղի է ունեցել միջադեպը տեղի ժամանակով 5:30-ին (երևանյան 08:30): Նշվում է, որ առավելագույն արագությունը, որով գնացքը կարող էր երթևեկել, 300 կմ/ժամ է: Դեռևս պարզ չէ, թե ինչ արագությամբ էր ընթանում գնացքը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղո...
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգա...
Թուրքմենստանում 40-ն անց բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել են մազերը ներկել
Թուրքմենստանի իշխանությունները 40-ից բարձր տարիքի տղամարդկանց, որոնք աշխատում են պետական և բյուջետային հիմնարկներում, ար...
Լիբանանահայ տղամարդն 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով
Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը 2,4 մլն լիբանանյան ֆունտ է շահել վիճակախաղով։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»:Գումարը դո...