Թուրքմենստանում 40-ն անց բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել են մազերը ներկել
Թուրքմենստանի իշխանությունները 40-ից բարձր տարիքի տղամարդկանց, որոնք աշխատում են պետական և բյուջետային հիմնարկներում, արգելել են ներկել սպիտակ մազերը: Այս մասին հայտնել են Լեբապի վելայաթի որոշ պաշտոնյաներ՝ նշելով, որ նրանք, ովքեր սպիտակ մազ չունեն, պարտավոր են սպիտակ երանգ տալ մազերին:
Պաշտոնյաները նշում են՝ այս արգելքը կապված է այն հանգամանքի հետ, որ երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի մազերը սպիտակ են:
«Գրեթե բոլոր մասնագիտական հիմնարկներում, այդ թվում՝ դպրոցներում, առողջապահական հիմնարկներում, այն աշխատակիցներին, ովքեր մազերի ճերմակելը թաքցնելու համար մազ են ներկում, հրահանգել են վերադարձնել մազերի բնական գույնը՝ ճերմակը: Այդ պահանջը ներկայացվել է փետրվարի 1-ին»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակիցը:
Վերջինս նշել է, որ այս արգելքը բանավոր է ներկայացվել: Բյուջետային աշխատողներից մեկն էլ պատմել է, որ եթե իրենց շրջան գա նախագահը, ապա նրա հետ թույլ են տալու հանդիպել միայն սպիտակ մազերով մարդկանց: Նա նաև ասել է, որ նախկինում իրենց հակառակ պահանջն էր ներկայացվում՝ թաքցնել ճերմակ մազերը՝ դրանք սև ներկելով:
Նախորդ տարեսկզբին երկրի հանրակրթական հաստատություններում փոխել են նախագահի լուսանկարները: Նոր լուսանկարներում նախագահը սպիտակ մազերով է: Նախագահի լուսանկարների փոփոխությունն արվել է ուսուցիչների անձնական միջոցներով:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ քաղաքացիություն ստացածների ծնողներին Ռուսաստանը հեշտացված կարգող քաղաքացիություն կտա
«Российская газета» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիությու...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղո...
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգա...
ԱՄՆ-ը որոշել է շանտաժի ենթարկել աշխարհը
ԱՄՆ իշխանությունները որոշել են աշխարհին շանտաժի ենթարկել՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրերից մե...