Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին․ Փաշինյան
«Ամփոփված տվյալների համաձայն 2019թ.-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% և 11.4% աճով։
Վրաստանն ընդհանրապես տեղ չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը ևս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը, սակայն, նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»
[fbda8499ef8da6fb45a3cbc6d07f3579.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...