Իտալացի նկարիչը կորոնավիրուս Է պատկերել դաշտում
Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր Է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ Է պատկերել՝չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ:
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է հեղինակը, այս կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել հիվանդության տարածման խնդրի վրա: «Այս գործը նվիրված Է հետազոտություններին եւ բոլոր հետազոտողներին, որոնք զբաղվում են պատվաստանյութի որոնմամբ»,- ասել Է Գամբարինը:
Նկարիչը ճշտել Է, որ լենդ-արտ ոճի ստեղծագործությունն զբաղեցրել Է 90 մետր x 230 մետր տարածություն իր ընտանիքին պատկանող դաշտում, որտեղ սոյա Է աճում: Իր գործերն ստեղծելիս Գամբարինը տրակտոր Է օգտագործում: Ավելի վաղ նկարիչը Գրետա Թունբերգի դիմանկարն Է պատկերել դաշտում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...