Իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ, ինձ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բայց ոչ դրա. Հայրապետյան
Ինչպես արդեն հայտնել էինք փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել:
Ավելի ուշ հայտնել էինք, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
3 ժամ անց Հայրապետյանը դուրս է եկել և հայտարարել, որ իր մոտ անօրինական զենք չի հայտնաբերվել:
Նրա խոսքով` ինքն ունի օրինական 3 զենք, որից երկուսը որսորդական է: Ցանկացել են իր ավտոմեքենան խուզարկել, ինչի համաձայնությունը ինքը չի տվել: Հայրապետյանը նաև պնդել է, որ ՀՖՖ-ն իրեն գումար է պարտք:
«Իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ, ինձ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բայց ոչ դրա»,- ասել է Հայապետյանը:
Ամրամ Մակինյանն ասել է, որ Հայրապետյանի մեքենան անօրինական է պահվում 6-րդ վարչությունում: Պատրաստվում են դատախազություն հայց ներկայացնել:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...