Հասարակություն

ՀՀ-ում հոսպիտալացվածների մոտ կորոնավիրուսի հետազոտության թեստը բացասական է եղել

ՀՀ-ում հոսպիտալացվածների մոտ կորոնավիրուսի հետազոտության թեստը բացասական է եղել
Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության…

Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։  

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250