ԵԱՏՄ երկրներում սկսել են գործել փողերի փոխադրման նոր կանոնները

Եվրասիական տնտեսական միության երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան եւ Ղրղզստան) ուժի մեջ են մտել սահմանով ֆիզիկական անձանց կողմից փողերի փոխադրման նոր կանոնները: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը: Ֆիզիկական անձինք սահմանը հատելիս պարտավոր կլինեն հայտարարագրել փողերը, եթե դրանց գումարը գերազանցում Է 100 հազար դոլարը, ինչպես նաեւ հաստատեն դրանց ծագումը: Նշվում Է, որ այս պահանջը վերաբերում Է նաեւ չեկերին, պարտամուրհակներին եւ ոչ անվանական արժեթղթերին, որոնք կարելի Է կանխիկացնել:

 

Դրամական միջոցների ծագումը հաստատելու համար քաղաքացիներին հարկավոր կլինի ներկայացնել բանկային փաստաթղթեր կամ քաղաքացիական-իրավական գործարքների կատարումը հաստատող փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոր կանոնների սահմանմանը հավանություն Է տվել 2019 թվականի օգոստոսին: Փոփոխությունների նպատակը պայքարն Է այն միջոցների տեղաշարժի դեմ, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եկամուտների օրինականացման համար:

Քաղաքականություն

Պատահարներ