Վիրավորական է, երբ ադրբեջանական տիրույթում կարդում եմ՝ «հայերն իրար են ուտում» քոմենթները. Կ. Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար ցավալի է Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի կամ սպայի մահը, բաց ոչ միայն ցավալի, այլ նաև վիրավորական է, երբ այդ զոհը ոչ թե հակառակորդի ձեռքի գործն է, այլ սեփական ազգիդ ներկայացուցչի: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր դիմացը կանգնած է մարդ, ով եթե հասել է բանակ, ուրեմն առողջ մտածելակերպ ունի, ինքնասիրություն ունի, սրբություն ունի, որի համար կարող է անգամ կյանքով վարձահատույց լինել:
Կա մի կարմիր գիծ, որը որպես ՀԱՅ չպետք է անցնել: Մինչև փորձագետներն ու մասնագետները մտածեն, թե ինչ մոդել ներդնեն բանակում, որպեսզի պակասացնեն միջանձնային հարաբերությունների այդ խնդիրը, բանակում ևս պետք է տղաները գիտակցեն, որ սեփական ընկերոջը նվաստացնելն անբարոյականություն է, մարտական ընկերոջը, ծառայակից ընկերոջը, նույն սեղնից հաց ուտող ընկերոջը, նույն հարկի տակ քնող-վեր կացող ընկերոջը նվաստացնելը, կամ նրա արյունը թափելը անբարոյակնություն է... Վիրավորական է, երբ ադրբեջանական տիրույթում կարդում եմ հերթական «հայերն իրար են ուտում» տեսակի քոմենթները... Տեղս չեմ գտնում, այդ ինչ եք անում տղերք, ումն եք ինչ ապացուցում...»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...