Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 57 մարդ. տվյալներ

Չինաստանում 361 մարդ դարձել է նոր կորոնավիրուսի զոհը, վարակվել է ավելի քան 17 հազար մարդ: Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պահպանման պետական կոմիտեն: Իհարկե, այս թվերը ժամ առ ժամ փոփոխվում են, եթե չասենք րոպե առ րոպե: 

«Փետրվարի 2-ի կեսգիշերի դրությամբ, Չինաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 17.205-ի, 2296 մարդու վիճակը գնահատվել է ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, մահացությունների թիվը հասել է 361-ի», - ասվում է զեկույցում:

 

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 57 մարդ, բացահայտվել է 2829 նոր դեպք:

 

2019-nCoV վիրուսով վարակվելու 15 հաստատված դեպք է հայտնաբերվել Հոնկոնգում, ութը ՝ Մակաոյում, տասը ՝ Թայվանում: Բացի այդ, 21.558 կասկածելի դեպք է գրանցվել: 

 

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Պեկինի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալները, ասիական այլ երկրներում 96 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 23-ը ՝ Եվրոպայում, 13-ը ՝ Հյուսիսային Ամերիկայում, 12-ը ՝ Ավստրալիայում, և հինգը ՝ աշխարհի այլ երկրներում: 

Քաղաքականություն