Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբան
Մանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում անդամալույծ դարձավ։ Հայաստանի բժշկությունն անզոր է կանխելու հիվանդությունների վատթարացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով գնացել է տուն ու վերադարձել․
«Հերքում եմ, նման բան չկա, նա պալատից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, այս պահին ևս այնտեղ է գտնվում»։
Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են րդկային վերաբերմունքի հետևանքով և եթե բարձր իշխանությունը ականջալուր չլինի, պատասխանատվությունը նրանց վրա կլինի։
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...