Հասարակություն

ՈւՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում են Երևան

ՈւՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում են Երևան
Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում են Երևան: Նշենք, որ հարազատները…

Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում են Երևան:

 

Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն:

 

Հարազատների հետ փորձեցին բանակցել ՀՀ Պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն հարազատներն իրենց որոշումը չփոխեցին:

 

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250