Չինաստանում ՀՀ հինգ քաղաքացիների թույլ չի տրվել օգտվել «Ուրալ» ավիաընկերության չվերթից
Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել են դժվար իրավիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում նրանցից Լիանա Ստեփանյանը պատմեց, որ այսօր առավոտյան «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում իրենց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։
«Ասացին կոկրետ պատճառ չկա, պաշտոնական փաստաթուղթ չկա, հրաման են ստացել, որ չթողնեն: Միայն հայեր չէին, Բելառուսից, Ղազախստանից էլ կային նաեւ: Խոսեցինք «Ուրալի» ներկայացուցչի հետ, ասացին` ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դա ՌԴ որոշումն է։ Դեսպանատուն զանգեցինք, իրավիճակը ներկայացրինք, խնդրեցինք օգնել, սակայն ոչ մի օգնություն չտրամադրեցին»,-պատմեց նա։
Նրանք հայտնեցին, որ այս պահին գնում են Գուանչժոու, նոր տոմս են գնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը փակում է գրեթե բոլոր ավիաուղղությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...