Մերկասառույց, ձյուն, բուք. ճանապարհների վիճակը՝ ժամը 23:00-ի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է, մառախուղ և մերկասառույց) բեռնատարների համար անցանելի էմիայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

 

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

 

Գյումրի-Արմավիր ավտոճանաարհի Բագրավան-Անի-Պեմզա հատվածում, Լանջիկ-Մաստարա, Քեթի-Վարդաղբյուր և Մանթաշ-Ապարան ավտոճանապարհներին բուք է:

 

Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ից Կոտայքի մարզի Հրազդան քաղաք տանող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ժամը 15:30-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 220 բեռնատար և 95 մարդատար ավտոմեքենաներ:

 

Քաղաքականություն