Բագրատաշենի մաքսակետի բոլոր սանհանգույցներն աշխատում են. ՊԵԿ պարզաբանումը
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մամուլի հրապարակումներից մեկի առթիվ` ընդգծելով, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
«Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով: Մեր գործընկերներին հորդորում ենք տարածել միայն օբյեկտիվ, հավաստի և ճշտված տեղեկատվություն: Թեմայի հետ կապված հնարավոր շահարկումները բացառելու նպատակով կից ներկայացնում ենք քիչ առաջ ստացված լուսանկարներ, որոնք փաստում են Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի բոլոր 12 սանհանգույցների բնականոն աշխատանքի մասին»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...