Հասարակություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ. Լարսը փակ է. Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ. Լարսը փակ է. Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 22:18-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի…

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 22:18-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

 

Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում, Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250