Ռուբինյանը կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների տեսակետը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կիսում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների տեսակետը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է հունվարի 31-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ:
Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև»,- գրել է Ռուբինյանը:
Ռուբինյանը կիսում է նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։
« Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»,- գրել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սպասում ենք հա...
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերման պատճառով, գրում...
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացի է հայտնաբերվել
ՌԴ տարածաքում կորոնավիրուսով վարակված երկու մարդ է հայտնաբերվել, նրանք Չինաստանի քաղաքացիներ են։ Այս մասին ՌԴ փոխվարչապե...
Չինաստանը մի շարք երկրներից ետ է գնում նախկինում վաճառած բժշկական դիմակները
Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով այդ երկրում սպառվել են վարակի կանխարգելման նպատակով օգտագործվող բժշկական դիմ...