Չինաստանը մի շարք երկրներից ետ է գնում նախկինում վաճառած բժշկական դիմակները
Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով այդ երկրում սպառվել են վարակի կանխարգելման նպատակով օգտագործվող բժշկական դիմակները: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Այսօր Չինաստանը բժշկական դիմակների կարիք ունի, այդ իսկ պատճառով ստիպված է իր արտահանած դիմակները հետ գնել այլ երկրներից: Մասնավորապես Թուրքիայի Դենիզլի քաղաքի բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Էրհան Դեմիրելը տեղեկացրել է, որ ավելի վաղ Չինաստանից գնված 300 000 բժշկական դիմակները պատրաստվում են հետ ուղարկել Չինաստան:
Դեմիրելը պատմել է, որ ընկերության գրասենյակի և իր անձնական հեռախոսահամարին անընդհատ զանգեր են գալիս տարբեր երկրներից, դիմում են նաև համացանցի միջոցով` խնդրելով իրենց դիմակներ վաճառել:
«Ամեն տեղից զանգահարում են, 1 միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն, անգամ 100 միլիոն դիմակ են ուզում գնել: Քչության պատճառով այն շատ արժեքավոր ապրանք է դարձել: Գինն էլ չեն հարցնում, միայն հարցնում են կա, թե չկա: Այս պահին դիմակները ոսկուց արժեքավոր են դարձել»,-ասել է բժշկական կենտրոնի տնօրենը` նշելով նաև, որ որոշ մարդիկ օգտվում են առիթից և դիմակները վաճառում կրկնակի ու եռակի գնով:
Բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողն աշխարհում հենց Չինաստանն է, որը մինչև կորոնովիրուսի ի հայտ գալը նաև արտահանում էր այդ արտադրանքը տարբեր երկրներ։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սպասում ենք հա...
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերման պատճառով, գրում...
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացի է հայտնաբերվել
ՌԴ տարածաքում կորոնավիրուսով վարակված երկու մարդ է հայտնաբերվել, նրանք Չինաստանի քաղաքացիներ են։ Այս մասին ՌԴ փոխվարչապե...
Ռուբինյանը կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների տեսակետը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն...