Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։
Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։»։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հունվարի 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի...
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերման պատճառով, գրում...
Զախարովան՝ ԼՂ հակամարտության և Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաների մասին
ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ և Ադրբ...