Հասարակություն

Կորոնավիրուսով վարակման դեպքն է գրանցվել Իտալիայում

Կորոնավիրուսով վարակման դեպքն է գրանցվել Իտալիայում
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Հաստատվել է կորոնավիրուսով վարակման…

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

«Հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Վարակվածները չինացի զբոսաշրջիկներ են, որոնք եկել են մեր երկիր»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

 

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով` հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:

 

Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում, գրանցվել է վարակման ընդհանուր 98 դեպք, ընդ որում՝ 8 դեպքում վիրուսը փոխանցվել է մարդուց մարդուն՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250