Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված դիմակ կրելու կարիք չկա. Թորոսյան
Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված դիմակ կրելու կարիք չկա։ Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Պրակտիկորեն անհնար է ամեն ինչ սահմանափակել, պարզապես փորձելու ենք հասցնել մինիմալի պոտենցիալ վտանգ ներկայացնող մարդկանց մուտքը Հայաստան։ Ի սկզբանե տեղեկանալով մեր քաղաքացիների վերադարձի օրերի, թռիչքի ժամերի մասին, միանգամից վերցնելու ենք հսկողության տակ։ Մեր ոչ մի քաղաքացու համար Հայաստան վերադառնալը խնդիր չի դառնալու, հիմա էլ նրանք վերադառնում են։ Մենք չենք գտնվում բարձր ռիսկի գոտում, հետևաբար քաղաքացիների շարժը սահմանափակելու անհրաժեշտություն այս պահին չի քննարկվում, եթե լինի նման բան, նախապես տեղյակ կպահենք»,-ասաց Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ վիրուսը վտանագավոր է հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...