«Հրապարակ». Սահմանադրական հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գևորգ Պետրոսյա՞նն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գեւորգ Պետրոսյանն է` Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», եւ կոնֆլիկտը ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ` հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի` հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց թերթի աղբյուրը:
Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք Պետրոսյանին։ «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. ինձ մի մարդ կարող է ասել` մանդատը վայր դիր, նա այդ կարծիքին չէ»: Դե հիմա «այդ մարդու» դեմ եւս ռեպրեսիաներ են սկսել։ «Այսօր Հայաստանում բոլորի դեմ են ռեպրեսիաներ սկսվել։ Էդպես լինի, բոլորս պետք է մեր իրերը հավաքենք, Հայաստանից գնանք. թող իրենք գնան, մանավանդ որ Հայաստանն իրենց համար խորթ երկիր է։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա նախաձեռնող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանությունը, պարտավոր էր հայեցակարգ ներկայացնել, թե ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ թիրախներ ունեն այդ փոփոխությունները։
Հայեցակարգ չկա, ինչն էլ խելամիտ է դարձնում վարկածը, որ փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար, այդ թվում եւ ՍԴ նախագահի, պետական համակարգը յուրայիններով համալրելու, նախագահական ուղիղ կառավարման անցնելու։
Ի դեպ, հանձնաժողովը կազմված է լոյալ, յուրային մարդկանցից, ընդ որում, կան նաեւ մարդիկ, որոնց ներկայությունը խիստ տարակուսանք է պատճառում, զորօրինակ` ի՞նչ կապ ունի Դանիել Իոաննիսյանը Սահմանադրության հետ, նա կարծես թե ֆիզիկոս է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...