Հասարակություն

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով (կորոնավիրուսով) հիվանդացածների թիվը հասել Է 9692-ի, 213 մարդ մահացել Է: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության…

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով (կորոնավիրուսով) հիվանդացածների թիվը հասել Է 9692-ի, 213 մարդ մահացել Է: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն՝ ճշտելով վիրուսով վարակվածներին վերաբերող տվյալները։ 

 

Չնայած Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չեն գրանցվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել:

ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել, սակայն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։

 

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով արտահերթ խորհրդակցության արդյունքները, նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարել Է արտակարգ դրություն հասարակական առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել Է, որ միջազգային ուղեւորությունների եւ առեւտրի սահմանափակումներ մտցնելու համար ծանրակշիռ հիմքեր առայժմ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250