Կոտրել են Հայկ Ալումյանի էլ. փոստը․ ի՞նչ ինֆորմացիա է եղել այնտեղ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի էլեկտրոնային փոստն այս տարվա հունվարի 4-ին կոտրել են։ Մինչ այս պահն այն չի գործում։
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանն ասել է` առաջին օրերին կարծում էր, որ հաքերների ձեռքի գործն է եղել։
«Ես սպասում էի մի նամակի, որով հաքերները կառաջարկեն գումար վճարել մեյլը վերականգնելու դիմաց։ Բայց նամակ չեկավ։ Ես էլ չեմ կարծում, որ անշահախնդիր հաքերներ կան, որոնք էլեկտրոնային փոստը կոտրում են ուղղակի կոտրելու համար։ Ուրեմն ինձ համար հաքերների տարբերակը բացառված վարկած է։ Մնում է ենթադրել, որ դա արել են մեր հատուկ ծառայությունները»,- լրավականին ասել է Ալումյանը։
Նրա խոսքով, էլեկտրոնային փոստում առկա է փաստաբանական գաղտնիք պարունակող զգալի ինֆորմացիա։ Հիմա արդեն անիմաստ է համարում տեղեկատվական անվտանգության մասնագետներին ու իրավապահներին դիմելը։
«Եթե մեյլը բացել են, ինֆորմացիան քաշել, հանել են ու որոշ մարդկանց համար այն մատչելի ու հասանելի է դարձել, էլ. փոստը վերականգնելն անկարևոր հարց է դառնում։ Եվ ի վերջո, ես ո՞ւմ տամ հաղորդում հանցագործության մասին, այն մարմինների՞ն, որոնց ամենայան հավանականությամբ կասկածում եմ այդ ամենի ինչի մեջ»,- նշել է փաստաբանը՝ ավելացնելով, որ էլեկտրոնային նոր փոստ ունի։
Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական խումբն ահազանգել էր՝ փորձել են կոտրել խմբի փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...