Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար. Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» եթերում պատմել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգել է իրեն, որ փոխանցել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը:
Սիմոնյանը նշել է, որ 2019 թվականի սկզբին Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար: Սիմոնյանը կասկած ունի, որ այդ պահին, երբ Վանեցյանը խոսում էր իր հետ, միացված էր նաև բարձրախոսը, և հնարավոր է, Վանեցյանի մոտ էր նաև Թովմասյանը: Սիմոնյանի խոսքով, դրանից մի քանի օր անց անսպասելի ետևից գրկախառնության արժանացավ Հրայր Թովմասյանից, որն ասաց՝ նորմա՞լ ա հիմա ամեն ինչ:
Սիմոնյանը նշեց, որ ասել է՝ «Նորմալ ա, ասացի: Հասկացա, որ դա մեր խոսակցության շարունակությունն էր :
«Հիմա, անկեղծ, երբ հետևում եմ իրադարձություններին, երբ Թովմասյանը ուժեղ դեմքի արտահատությամբ հայցերից է խոսում, կարծում եմ, որ ինքը իր հայցը պետք է ներկայացնի այլ ուղղությամբ»,- նշեց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...