Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասն ներկայացնելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում գրանցված հաջողությունները եւ ապագայի պլանները:
Նա շնորհակալություն է հայտնել նախագահին ու կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ Ուկրաինան ղեկավարում են իրենց գործի նվիրյալ պրոֆեսիոնալներ: Գոնչարուկը գրել է, որ վստահ կարող է ասել՝ երկրի կառավարման վերին օղակներում կոռուպցիան իսպառ բացակայում է, իսկ եթե ներքեւի օղակներում էլ դա առկա է, ապա ամեն ինչ ժամանակի հարց է, այդ խնդիրն էլ կլուծվի:
Ուկրաինայի կառավարության ղեկավարը նաեւ գրել է, որ հարմար է գտնում այս փուլում դադարեցնել իր պաշտոնավարումը, այդ մասին նա հայտնել է Վլադիմիր Զելենսկիին եւ շնորհակալ է վերջինիս՝ ժողովրդի մեծ մասի վստահությունն ունենալու համար:
Ուկրաինայի նախագահի Telegram-ալիքում հայտնում են, որ Զելենսկին ստացել է Գոնչարուկի հրաժարականի դիմումը եւ կքննարկի այն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...