Նոր հանքավայր՝ Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում․ Econews.am
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործման մասին հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ:
Econews.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հիմնադիրներ են հանդիսանում քաղաքացիներ Արմեն Լևոնի Մկրտչյանը և Արման Շահենի Մարտիրոսյանը: Ընկերության գործունեության մասին այլ տեղեկություններ առկա չեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...