Սրընթաց արագությամբ հատում ենք «точка невозврата»-ն․ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»
Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրորդ աստիճանի մետաստազի արագությամբ:
Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, այլեւս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ» ու սա զարհուրելի է:
Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»:
Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլևս անդառնալիության կետից անդին ենք:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...