Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Տիգրան Աթանեսյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, Աթանեսյանն ասել է. «Հույսներս նորմալ դատավորն է, որ լավ դատավոր լինի, պետք է բավարարի մեր բողոքը»։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...