Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված եւ չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասել է նա:
Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ռոուհանին աններելի սխալ է համարել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական զինված ուժերի կող...