ԼՂ հիմնախնդրի կարգավորումը 2020-ի ԵԱՀԿ նախագահության օրակարգի առաջնահերթ հարցերից է. ԵԱՀԿ նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի հարցերով նախարար Էդի Ռաման հայտարարել է, որ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության ընթացքում առաջնահերթ հարցերից է:
«Հակամարտությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես առաջնային կլինեն նախագահության օրակարգում»,- ասել է Ռաման՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր ելույթում:
Նա հավելել է, որ իր երկրի նախագահության կարգախոսը, որն է «միասին կատարելով մեր պարտավորությունները», մարմնավորում է երեք կարևոր տարրեր:
«Առաջին, մեր ընդհանուր պարտավորվածությունները հարգելու կարևորությունը: Մենք չենք կարող հուսալիորեն նոր պարտավորություններ ստանձնել, եթե ձախողել ենք գործողները: Երկրորդ, անհրաժեշտ է կենտրոնանալ արժեքավոր գործիքների վրա, որոնք մենք ունենք ԵԱՀԿ-ում: Երրորդ, մեր պատասխանատվությունը պետք է կիսեն 57 մասնակից երկրները, որպեսզի նախագահությունը առաջընթաց գրանցի ընդհանուր օրակարգում»,- շեշտել է Ռաման:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...