ԱՄՆ-ն արգելել է թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքներով
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան ավիաընկերություններին արգելել է մուտք գործել Իրաքի, Իրանի, Օմանի ծոցի, ինչպես նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող ջրերի օդային տարա, հայտնում է ermenihaber-ը։
Այս որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ:
Ամերիկյան իշխանությունները ստեղծված իրավիճակը ռիսկային են գնահատել ԱՄՆ քաղավիացիայի՝ վերոնշյալ տարածքներում գործունեություն ծավալելու տեսանկյունից։
Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճը և ռազմական բախումների հավանականությունը ստիպել են ԱՄՆ իշխանություններին կանխարգելիչ քայլերի դիմել։
Թռիչքի արգելքն անխտիր վերաբերում է ԱՄՆ-ում գրանցված բոլոր ավիաընկերություններին և ավիափոխադրողներին։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...