Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարարը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Այս լուրը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ԲԿ-ի փոխտնօրեն Հարություն Դավթյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Նա կաշառք էր ստացել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից։
Նշենք նաեւ, որ նախկին փոխնախարարի կալանքը գրավի դիմաց փոխվել է եւ նա ազատ է արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...