Հրայր Թովմասյանի հարցաքննությունը չի կայանա. Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` այսօր նախատեսված հարցաքննությունը չի կայանա. Sputnik Արմենիային այս մասին հայտնել է  Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

 

Թովմասյանին դեկտեմբերի 27-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել։ Մինչ այդ ՀՔԾ քննիչն այցելել էր ՍԴ, որտեղ էլ նրան հարցաքննել էր։

 

«Պաշտպանական խմբի անդամներից մեկն արտերկրում է, և մենք միջնորդություն ենք ներկայացրել նախաքննական մարմին՝ հետաձգելու հարցաքննությունը»,–ասել է Մակինյանը։

 

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

 

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:



 

Քաղաքականություն

Պատահարներ