Լիբիան ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից՝ «օդից, ցամաքից և ծովից»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Տրիպոլիում կառավարության ներկայացուցչին հղումով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը:
Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է վերջերս Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...