2020 թվականին Վրաստանը գազի 92,7 տոկոսը կստանա Ադրբեջանից, մնացածը` Ռուսաստանից
Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել Է 2020 թվականի գազի հաշվեկշիռը: Փաստաթղթի համաձայն, Վրաստան գազի մատակարարումների կանխատեսվող ծավալը կկազմի 2,57 մլրդ խորանարդ մետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
2,39 մլրդ խորանարդ մետրը կամ գազի պահանջվող ծավալի 92,7 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,51 մլրդ խորանարդ մետրը՝ SOCAR-ից եւ 873,8 մլրդ խորանարդ մետրը՝ Շահ-Դենիզ հանքավայրից:
Կանխատեսումների համաձայն, Ռուսաստանից մատակարարումները կկազմեն 169,9 մլն խորանարդ մետր գազ (6,6 տոկոս) այն դեպքում, երբ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը կկազմի 17,9 մլն խորանարդ մետր (0,7 տոկոս):
Ընթացիկ 2019 թվականի գազի հաշվեկշռի համեմատությամբ Վրաստանում 2020 թվականին կանխատեսվում Է գազի մատակարարումների եւ սպառման կրճատում:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...