Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութությունը):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել էԳլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:
«Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում վերջինիս կողմից ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,-փոխանցեց Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն տվեց Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ դատավոր Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա հատել էր սահմանը հենց այն օրը, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նշենք նաեւ, որ Ուզունյանի ճամպրուկում հայտնաբերվել էր փամփուշտ, ինչի առթիվ էլ ծառայողական քննություն է նշանակվել:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...