ՀՔԾ-ում կհարցաքննվի Հրայր Թովմասյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

 

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է  Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ հարցաքննությունը տեղի կունենա ժամը 10:30-ին:  Հարցին ի պատասխան Մակինյանն ասել է, որ ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվել է:

 

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվեցին լուրեր, որ ՀՔԾ քննիչներ են գնացել Սահմանադրական դատարան, թե ինչ նպատակով հայտնի չէ: Ամրամ Մակինյանը մեր զրույցում չցանակացավ սրա վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ մանրամասների մասին կխոսի հետո: 

Հրայր Թովմասյանը ըստ ամենայնի կհարցաքննվի ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: Ըստ այդ հաղորդման՝ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են պետական իշխանությունը: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը:

Քաղաքականություն

Պատահարներ