ՀՖՖ նախագահի խորհրդականը ազատման դիմում է ներկայացրել
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել, և այն ընդունվել է:
«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն»,-ասված է Եգանյանի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...