Ես երբեք իմ անձը ձեզ չեմ պարտադրելու. Ստեփան Սաֆարյանը՝ Հխ անդամներին
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը, անդրադառնալով նրանց հնարավոր մտահոգություններին, ասաց.
«Ես երբեք իմ անձը ձեզ չեմ պարտադրելու, ինչպես որ չեմ պարտադրել նախկինում»:
Սաֆարյանն ասաց՝ Հանրային խորհրդում եղել են շատ նիստեր, որտեղ որոշումներ չեն կայացրել քվորում չունենալու և այլ պատճառներով: Նա խոստացավ՝ անգամ ամենանվազ կազմով հրավիրված նիստում հնչած բոլոր տեսակետներն ուղարկվելու են կառավարություն և վարչապետին:
ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը նկատեց՝ Հանրային խորհուրդը թիմ է, և անհրաժեշտ է միասնական աշխատանքով արդյունքների հասնել: Սաֆարյանն ասաց՝ ինքը ջանք չի խնայելու դա ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...