ԵՊՀ դեպքը շատ է քննարկվում, պետք է խոստովանել, որ սխալ է տեղի ունեցել. Փաշինյանը` Ափոյանին բերման ենթարկելու մասին
Կառավարությունն ընդունեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
«Ենթատեքստը այն է, որ երբ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, դա նշանակում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս միաժամանակ նկատեց, որ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել․
«Այո, պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ներկայացնում մարդկանց համար, և դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս պրոբլեմը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որը իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ», - նշեց վարչապետը:
«Մենք հարցերից չենք փախնելու, առերեսվելու ենք հարցերին: Ոչ մի խնդրից չենք փախնելու և այս երևույթների դեմ և հանուն մարդու իարվունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան: Զինված ուժերի դեպքերի առնչության հարցում Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը, չի լինելու», - ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...