«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ՀՀԿ-ականները գործադիր մարմնի նիստում. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն: Նիստի ժամանակ նաեւ անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձեւավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով:
ՀՀԿ-ականները նաեւ միմյանց Ամանորն են շնորհավորել եւ որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը եւս Ամանորը կնշի Հայաստանում: Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...