Իրաքի Քուրդիստանում փակել են թուրքական խանութը` կոշիկի տակ պատկերված քրիստոնեական խաչի պատճառով
Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մասնաճյուղը փակվել է` կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան:
Նրա խոսքով` հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO» կոշիկի խանութը:
«Բազմաթիվ բողոքներ ստացանք դեպքի առնչությամբ: Գնացինք խանութ: Կոշիկն ուսումնասիրելուց հետո նկատեցինք, որ ճիշտ է: Նույն մոդելից մեկ հատ էլ ուզեցի, խանութում ուրիշ կոշիկների վրա էլ տեսա»,-ասել է Պետրոսը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...